Մահացել է «Սոպրանոների կլանը» սերիալից հայտնի դերասան Ջերի Էդլերը

Ջերի Էդլերը աշխատել է նաև որպես ռեժիսոր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի - Sputnik. 96 տարեկան հասակում մահացել է ամերիկացի դերասան Ջերի Էդլերը, որը հայտնի է «Սոպրանոների կլանը» սերիալում իր դերով: Այս մասին հայտնում է Deadline ամսագիրը։
«Վետերան-դերասան Ջերի Էդլերը, որը նկարահանվել է «Սոպրանոների կլանը», «Լավ կինը» և «Փրկիր ինձ» սերիալներում, ինչպես նաև ռեժիսոր է աշխատել Բրոդվեյում, մահացել է 96 տարեկան հասակում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Էդլերը առավել հայտնի է «Սոպրանոների կլանը» սերիալում Հեշ Ռաբկինի դերով։