Գոլ և 3 գոլային փոխանցում. Սպերցյանը կրկին աչքի ընկավ Ռուսաստանի Պրեմիեր լիգայում

Սպերցյանը հերթական գոլը խփել է 11-մետրանոցից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik․ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրում կրկին աչքի է ընկել արդյունավետ խաղով:
«Կրասնոդարը» հյուրընկալվել է Սամարայի «Կռիլյա Սովետով»-ին և 6:0 հաշվով հաղթել դաշտի տերերին:
Սպերցյանն աչքի է ընկել 13-րդ րոպեին և 11-մետրանոցից դարձել է գոլի հեղինակ: Բացի այդ, նա 3 գոլային փոխանցում է արել։
Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում Էդուարդ Սպերցյանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի առաջնությունում արդեն 4 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ է դարձել: Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը 25 մլն եվրո է: