Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Բրյանսկի մարզի վրա ուկրաինական դրոնների հարձակման հետևանքով երեխա է վիրավորվել. մարզպետ

2013 թվականին ծնված տղան տեղափոխվել է մարզի մանկական հիվանդանոց:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի — Sputnik. Բրյանսկի մարզի վրա ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով երեխա է վիրավորվել: Այս մասին Telegram ալիքում հայտնել է մարզպետ Ալեքսանդր Բոգոմազը։
«Սվեն-Տրանսպորտնայա ավանում տեղի ունեցածի հետևանքների վերաբերյալ թարմացված տեղեկատվություն. Ուկրաինայի զինված ուժերի բարբարոսական հարձակման հետևանքով, ցավոք, վիրավորվել է 2013 թվականին ծնված երեխա։ Տղան տեղափոխվել է տարածաշրջանային մանկական հիվանդանոց, որտեղ նրան ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշենք, որ ուկրաինական զորքերը պարբերաբար հրետակոծում և հարձակվում են տարբեր ձևերով, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի միջոցով, Ռուսաստանի Դաշնության սահմանամերձ շրջանների, մասնավորապես՝ Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերի վրա։