Բաքվում խոշոր հրդեհ է բռնկվել, այրվում է «Սադարակ» առևտրի կենտրոնը։
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հրդեհաշիջման աշխատանքները դժվարացնում է ուժեղ քամին։ Սոցցանցերում հրապարակված կադրերում երևում է, որ հրշեջները փորձում են մարել առևտրի կենտրոնի տարբեր հատվածներում տարածված կրակը։
Վերջին տեղեկություններով՝ կրակը դեռ մարված չէ։