ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի - Sputnik. Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունները ցածր մակարդակի վրա են, բայց Թրամփի իշխանության գալով թունելի վերջում լույս երևաց, Սարովում միջուկային ֆիզիկոսների և ատոմային ոլորտի մասնագետների հետ հանդիպմանը ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
Նա նշել է, որ Ալյասկայում Թրամփի հետ իր հանդիպումը իմաստալից և անկեղծ էր։
«Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև շփումները շարունակվում են նախարարությունների և ընկերությունների մակարդակով»,- հավելել է նա։
Հիշեցնենք` օգոստոսի 15-ին Ալյասկայում կայացել են Ռուսաստանի և ԱՄՆ–ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի բանակցությունները: Առաջնորդների հանդիպումը տեղի է ունեցել Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաբազայում։ Ընդհանուր առմամբ, Ռուսաստանի նախագահի այցը Ալյասկա տևել է հինգ ժամ: ՌԴ–ի և ԱՄՆ–ի առաջնորդների` «Երեքը երեքի դիմաց» ձևաչափով նեղ կազմով բանակցությունները տևել են 2 ժամ 45 րոպե: