Կամչատկայի արևելյան ափին 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Սեյսմոգրաֆ
Էպիկենտրոնը եղել է ջրային տարածքում՝ Պետրոպավլովսկ-Կամչատսկիից 205 կմ հեռու։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի - Sputnik. Սեյսմոլոգները 5,4 մագնիտուդ ուժգնությամբ ստորգետնյա ցնցում են արձանագրել Խաղաղ օվկիանոսում՝ Կամչատկայից դեպի արևելք: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ՌԳԱ Միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղին։
«UTC ժամով՝ 2025 թվականի օգոստոսի 19, 18.50.26 (Կամչատկայի ժամանակով՝ օգոստոսի 20, 6.50, Երևանի ժամանակով՝ օգոստոսի 19, 22․50՝ խմբ․)։ Մագինտուդը՝ 5,4»,-ասված է հաղորդագրության մեջ։
Սեյսմիկ իրադարձության էպիկենտրոնը եղել է ջրային տարածքում՝ Պետրոպավլովսկ-Կամչատսկիից 205 կմ հեռու։ Երկրաշարժի օջախը եղել է 33 կիլոմետր խորության վրա։
Թերակղզու բնակիչները ստորգետնյա ցնցումը չեն զգացել։
Կամչատկայում հուլիսի 30-ին տեղի է ունեցել 1952 թվականից ի վեր ամենաուժեղ երկրաշարժը՝ 8,8 մագնիտուդ, ինչի պատճառով Կամչատկայի երկրամասում օգոստոսի 14-ից արտակարգ դրություն է հայտարարվել։ Այդ ժամանակից ի վեր ամեն օր գիտնականները հետցնցումներ են արձանագրում։ Դրանց մեծ մասը բնակավայրերում չեն զգացվում։
Ինձ հերոս չեմ համարում. Կամչատկայի հայ բժիշկը` երկրաշարժի ժամանակ ծնունդ ընդունելու մասին