Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում. եղանակի տեսություն

Գեղարքունիք. Արխիվային լուսանկար
Վայոց Ձորի, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, ինչպես նաև Երևանում առաջիկա 5 օրերին բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը պահպանվում է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում օգոստոսի 20-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։
Եղանակի տեսություն
Երևան քաղաքում ևս օգոստոսի 20-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։
Գերատեսչությունից զգուշացնում են, որ Արարատյան դաշտում, Վայոց Ձորի, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, ինչպես նաև Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։