Փաշինյանն ընդունել է Իրանի նախագահին

Այսօր Իրանի նախագահի այցի ամենահագեցած օրն է. քննարկելու են երկկողմ հարաբերությունները, Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը։
Sputnik
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին։
Դիմավորման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Բաղրամյան 26-ում` նախագահական նստավայրի բակում:
1 / 11

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի դիմավորման հանդիսավոր արարողությունը

2 / 11

3 / 11

4 / 11

5 / 11

6 / 11

7 / 11

8 / 11

9 / 11

10 / 11

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի դիմավորման հանդիսավոր արարողությունը

11 / 11

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի դիմավորման հանդիսավոր արարողությունը

Փաշինյան–Փեզեշքիան առանձնազրույցին կհաջորդի ընդլայնված կազմերով հանդիպումը, որից հետո Հայաստանի վարչապետն ու Իրանի նախագահը հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։
Հիշեցնենք` Իրանի նախագահը երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել երեկ։ Երեկոյան նա այցելել է Կապույթ մզկիթ և նամազ արել։
Իրանական պատվիրակության հանդիպումների օրակարգում երկկողմ հարաբերությունների քննարկումն է, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության հարցերը, Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը:
Այցի շրջանակում Երևանում այսօր հայ-իրանական գործարար համաժողով է անցկացվելու։
Փեզեշքիանը Հայաստանից կմեկնի Բելառուս։