Իսպանիայում վերջին շոգերի պատճառով հազարից ավելի մահ է գրանցվել. վիճակագրություն

Իրավիճակը հատկապես ծանրացել է օգոստոսի կեսերին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի - Sputnik. Իսպանիայում օգոստոսի 3-ից 18-ը տևած վերջին շոգի ալիքը կարող էր հանգեցնել վաղաժամ մահվան 1149 դեպքի։ Դա են վկայում, ինչպես գրում է ՌԻԱ Նովոստին, երկրի առողջապահության նախարարության Կառլոս III-ի անվան ինստիտուտի մահացության մոնիթորինգի համակարգի (MoMo) տվյալները։
Հաստատության տվյալներով՝ ամռան սկզբից բարձր ջերմաստիճանի հետ կապված մահացությունների ընդհանուր թիվը հասել է 2635 մարդու՝ գրեթե 800-ով ավելի, քան 2024 թվականի նույն ժամանակահատվածում (1856), այլ կերպ ասած՝ տվյալ ցուցանիշն աճել է գրեթե 40%-ով։
Ամենախոցելին տարեցների խումբն է. մահացությունների ընդհանուր թվում 2529 մարդ 65 տարեկանից բարձր էր, որից 1747-ը՝ 85 տարեկանից բարձր։ MoMo-ի տվյալներով՝ մահացածներից 1579-ը կանայք են, իսկ 1056-ը՝ տղամարդիկ։
Իրավիճակը հատկապես ծանրացել է օգոստոսի կեսերին։
Իսպանիայի առողջապահության նախարարությունը հիշեցնում է, որ շոգը ամառային հիմնական ռիսկի գործոններից մեկն է, որը մեծացնում է ջերմային հարվածների և քրոնիկ հիվանդությունների սրացման թիվը: Պատկան մարմինները խորհուրդ են տալիս ցերեկային ժամերին խուսափել արևի ուղիղ ճառագայթներից, ավելի շատ ջուր խմել և խոցելի խմբերի համար ձեռնարկել նախազգուշական միջոցներ: