Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երեկ այցելել է Երևանի Կապույթ մզկիթ և նամազ արել։ Տեղեկությունը հայտնում է «Tasnim» գործակալությունը։
Իրանի նախագահը երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել երեկ։
Այցի շրջանակում Երևանում այսօր հայ-իրանական գործարար համաժողով է անցկացվելու։
Փեզեշքիանը Հայաստանից կմեկնի Բելառուս։