Համայնքային գույքը չնչին գնով վաճառելու համար Անիի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել

Հետաքննության տվյալներով՝ նախկին պաշտոնյան մոտ 20 միլիոն դրամ արժողությամբ գույքը վաճառել է գրեթե քսան անգամ պակաս գնով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի - Sputnik. Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի նախկին ղեկավար Արտակ Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել համայնքային գույքի ապօրինի վաճառքի համար։ Այս մասին հայտնում է Հակակոռուպցիոն կոմիտեն։
Հետաքննության տվյալներով՝ 2004-2022 թվականներին պաշտոնավարելու ընթացքում նա օգտագործել է իր պաշտոնեական դիրքը և առանց նախնական գնահատման, ձևական աճուրդների միջոցով, վաճառել համայնքային շենքերը։ Գույքի շուկայական արժեքը կազմել է 14,5 և 5 միլիոն դրամ, բայց դրանք վաճառվել են համայնքի ղեկավարի ազգականին զեղչված գներով՝ համապատասխանաբար 812 հազար և 649 հազար դրամով։
Հետաքննությունն ավարտվել է, նյութերն ուղարկվել են դատարան։