Երևանում մեկնարկել են Փաշինյանի և Փեզեշքիանի բանակցությունները

Բանակցություններն ընթանում են Բաղրամյան 26-ում։
Sputnik
Երևանում մեկնարկել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի բանակցությունները։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Իրանի նախագահի դիմավորման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Բաղրամյան 26-ում` նախագահական նստավայրի բակում:
Փաշինյան–Փեզեշքիան առանձնազրույցին կհաջորդի ընդլայնված կազմերով հանդիպումը, որից հետո Հայաստանի վարչապետն ու Իրանի նախագահը հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։
Հիշեցնենք` Իրանի նախագահը երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել երեկ։ Երեկոյան նա այցելել է Կապույթ մզկիթ և նամազ արել։
Իրանական պատվիրակության հանդիպումների օրակարգում երկկողմ հարաբերությունների քննարկումն է, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության հարցերը, Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը:
Այցի շրջանակում Երևանում այսօր հայ-իրանական գործարար համաժողով է անցկացվելու։
Փեզեշքիանը Հայաստանից կմեկնի Բելառուս։