Առաջիկա օրերին տեղումներ չեն գրանցվի. եղանակի տեսություն

Վայոց Ձորի, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, ինչպես նաև Երևանում առաջիկա 5 օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում օգոստոսի 19-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 19-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 8-10 աստիճանով:
Եղանակի տեսություն
Երևան քաղաքում ևս օգոստոսի 19-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։
Արարատյան դաշտում, Վայոց Ձորի, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, ինչպես նաև Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։