ՌԴ ԱԴԾ-ն Ուդմուրտիայում ձերբակալել է ահաբեկչության նախապատրաստման մեջ կասկածվող տղամարդու

Ձերբակալվածի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. Գլազով քաղաքում (Ուդմուրտիա) ձերբակալել են Կենտրոնական Ասիայում ծնված տղամարդու, որը նախատեսում էր հրկիզել երկաթուղային շարժակազմը, հայտնում է ԱԴԾ հասարակայնության հետ կապերի կենտրոնը։
«Ռուսաստանի Դաշնության Դաշնային անվտանգության ծառայությունը Ուդմուրտական Հանրապետության տարածքում կանխել է ՌԴ–ում արգելված ահաբեկչական կազմակերպության կողմնակիցի կողմից ծրագրված ահաբեկչական գործողությունը», – ասվում է հաղորդագրության մեջ։
Կասկածյալից առգրավվել են ինքնաշեն հրկիզող սարքեր պատրաստելու բաղադրիչներ, բջջային հեռախոս, որում եղել է նամակագրություն Telegram մեսենջերում միջազգային ահաբեկչական կազմակերպությունների անդամների հետ, նախատեսված ահաբեկչական հարձակման տարածքում գտնվող օբյեկտների գտնվելու վայրի սխեմա։
Նշվում է, որ տղամարդը արդարացնում էր նաև «Կրոկուսի» ահաբեկչական հարձակումը։
Քրեական գործ է հարուցվել ահաբեկչական հարձակման նախապատրաստման, ահաբեկչական գործունեություն իրականացնելու հրապարակային կոչերի, համացանցում ահաբեկչության կամ ահաբեկչության քարոզչության հրապարակային արդարացման հոդվածներով։
Սմոլենսկի ԱԷԿ-ի վրա ուկրաինական ԱԹՍ-ի հարձակման փորձը խափանվել է. ՌԴ ԱԴԾ