Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով. եղանակի տեսություն

Լոռի. Արխիվային լուսանկար
Վայոց Ձորի, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, ինչպես նաև Երևանում առաջիկա 5 օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում օգոստոսի 18-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 18-20-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 8-10 աստիճանով:
Եղանակի տեսություն
Երևան քաղաքում օգոստոսի 18-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 19-22-ին երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։
Արարատյան դաշտում, Վայոց Ձորի, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, ինչպես նաև Երևանում առաջիկա 5 օրերին շարունակվում է պահպանվել բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը։