Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Աստվածածնի Վերափոխման տոնը՝ Խաղողօրհնեքը։ Այն մեր եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը:
Ավանդության համաձայն՝ Ս. Կույսը Հիսուս Քրիստոսի խաչելությունից հետո շուրջ 12 տարի ապրում է Երուսաղեմում՝ Ս. Հովհաննես Ավետարանչի խնամատարության ներքո: Եվ մի օր Գաբրիել հրեշտակապետից ստանում է երկրից երկինք վերափոխման ավետիսը:
Երբ Ս. կույսը ննջում է, նրա հոգին ելնում ու խառնվում է լուսեղեն զորքին, իսկ մահճում մնացած մարմինը չի այլակերպվում, այլ նրանից Սուրբ Հոգու շնորհն է բուրում անուշահոտ խնկի պես:
Ժողովրդական ավանդույթի համաձայն էլ այս օրը մարդիկ եկեղեցի օրհնության են բերում տարվա մեջ առաջին անգամ քաղված խաղողը: Ըստ ավանդույթի` խաղողը չի կարելի ճաշակել, քանի դեռ այն օրհնված չէ։ Խորհրդանշական ձևով` խաղողի օրհնությամբ նաև տարվա ամբողջ բերքն է օրհնվում։ Նույն օրհնված խաղողից օրհնված գինի են պատրաստում, որը մարդիկ պահում են մինչև հաջորդ տարվա խաղողօրհնեքը՝ որպես լիառատության ապահովման նշան։