Գազայում սովամահ է եղել 251 մարդ, այդ թվում՝ 108 երեխա. առողջապահության նախարարություն

Ավելի վաղ իշխանությունները հայտնել էին, որ Գազայի հատվածի մինչև 18 տարեկան ավելի քան մեկ միլիոն բնակիչներ ունեն սննդի սուր պակաս։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի - Sputnik. Գազայի հատվածի շրջափակման ընթացքում թերսնման պատճառով մահացածների ընդհանուր թիվը հասել է 251-ի, այդ թվում՝ 108 երեխա։ Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Գազայի առողջապահության նախարարությանը։
«Գազայի առողջապահության նախարարությունը վերջին 24 ժամվա ընթացքում գրանցել է սովից և թերսնումից մահացածների 11 դեպք, այդ թվում՝ 1 երեխա։ Այսպիսով, սովից մահացածների ընդհանուր թիվը հասել է 251-ի, այդ թվում՝ 108 երեխա», - ասվում է նախարարության հայտարարության մեջ։
Օգոստոսի 13-ին Գազայի իշխանությունները, հղում անելով բժիշկների և մարդասիրական կազմակերպությունների տվյալներին, հայտնեցին, որ Գազայի հատվածի մինչև 18 տարեկան ավելի քան մեկ միլիոն բնակիչներ ունեն սննդի սուր պակաս, իսկ թերսնումը սպառնում է մինչև 1 տարեկան 40,000 նորածինների և մինչև 5 տարեկան 250,000 երեխաների կյանքին։
Հիշեցնենք` 2023 թ. հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Դրանից հետո պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման գրոհայինները ներխուժեցին սահմանամերձ շրջաններ՝ կրակ բացելով զինվորականների և քաղաքացիական անձանց վրա։ Նրանք պատանդ վերցրին ավելի քան 200 անձանց: Իշխանությունների տվյալներով՝ իսրայելական կողմից այդ ժամանակ զոհվեց մոտ 1,2 հազար մարդ։
Իսրայելի պաշտպանության բանակն ի պատասխան սկսեց «Երկաթե թրեր» գործողությունը և հայտարարեց Գազայի հատվածի ամբողջական շրջափակման մասին. դադարեցվեցին ջրի, էլեկտրականության, վառելիքի, սննդամթերքի և դեղորայքի մատակարարումները: