ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. Այսօր՝ օգոստոսի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Կա մեկ զոհ, մեկ տուժած։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
«Ժամը 13:35-ի սահմաններում Էջմիածին-Աշտարակ ավտոճանապարհի Շահումյան բնակավայրի սկզբնամասում՝ Էջմիածնի վարչական տարածքում, բախվել են «Օպել» և «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենաները»,–գրում է կայքը:
Բախումից հետո 2 ավտոմեքենաներն էլ դուրս են եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում:
Վթարի հետևանքով 2 մարդ տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն: Նրանցից մեկը գիտակցության չգալով` մահացել է
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։