ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի - Sputnik. Կիևի մեղադրանքները, թե իբր Ռուսաստանի զինված ուժերը հարվածել են Սումի քաղաքի կենտրոնում գտնվող շուկային և այլ բնակավայրերին, սադրանք են՝ ուղղված Ալյասկայում անցկացվելիք ռուս-ամերիկյան բանակցությունների տապալմանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
Գերատեսչությունը դա որակել է Անքորիջում անցկացվելիք ռուս-ամերիկյան բարձրագույն մակարդակի բանակցությունները խափանելու համար բացասական տեղեկատվական ֆոն ստեղծելու նպատակով կանխամտածված սադրանք:
Պաշտպանության նախարարությունը հիշեցրել է, որ արդեն զգուշացրել է Կիևի ռեժիմի կողմից նման սադրանքի նախապատրաստման մասին:
Ավելի վաղ՝ օգոստոսի 12-ին, Ռուսաստանի ՊՆ-ն շտապ հայտարարություն էր տարածել, որտեղ հղում էր արել մի քանի խողովակներով ստացված տեղեկատվությանը, համաձայն որի՝ Ալյասկայում նախատեսված ռուս-ամերիկյան բանակցությունները խափանելու նպատակով Կիևի ռեժիմը սադրանք է նախապատրաստում։