ՌԴ–ն և Իրանը ակտիվորեն աշխատում են «Հյուսիս-Հարավ» միջանցքի զարգացման վրա. Միշուստին

Միշուստին
Ռուսաստանի կառավարության ղեկավարը նշել է, որ ռազմավարական այս մայրուղին կապահովի ամբողջ եվրասիական տարածաշրջանի կապը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանը և Իրանը ակտիվորեն աշխատում են «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի զարգացման ուղղությամբ, հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։
Ղրղզստանում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակներում Միշուստինը հանդիպել է Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմեդ Ռեզա Արեֆի հետ։
«Տրանսպորտային լոգիստիկայի զարգացման առումով մենք միասին ակտիվորեն աշխատում ենք «Հյուսիս-Հարավ» միջանցքի զարգացման ուղղությամբ։ Ռազմավարական այս մայրուղին կապահովի ամբողջ եվրասիական տարածաշրջանի կապը», – ասել է Միշուստինը։
«Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքը 7,2 հազար կմ երկարությամբ բազմամոդալ երթուղի է Սանկտ Պետերբուրգից մինչև Մումբայի (Հնդկաստան) նավահանգիստ։ Միջազգային միջանցքն ունի երեք երթուղի՝ տրանսկասպյան (երկաթուղիների և նավահանգիստների օգտագործմամբ), ինչպես նաև արևմտյան և արևելյան (ցամաքային)։ 2023 թվականի մայիսին Ռուսաստանը և Իրանը ստորագրեցին փաստաթղթեր՝ «Հյուսիս-Հարավի» արևմտյան երթուղու վերջին անհրաժեշտ հատվածի` իրանական Ռեշտ-Աստարայի կառուցումն ավարտելու համար։ Նախագծի ընդհանուր արժեքը 1,6 մլրդ դոլար է։
25 մլն դոլար կհատկացվի Արագածոտնում և Շիրակում «Հյուսիս–հարավի» շինարարության համար