ՌԴ-ի և ԱՄՆ-ի երկխոսությունն ուղղված է երկկողմ հարաբերությունների վերականգնմանը. Դմիտրիև

Ռուսական կողմը բանակցություններից առաջ «մարտական տրամադրություն ունի»։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի - Sputnik. Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը Անքորիջում ուղղված կլինի ոչ միայն Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը, այլև երկկողմ հարաբերությունների վերականգնմանը:
Այս մասին Անքորիջում ռուսական պատվիրակության հյուրանոցում լրագրողներին ասել է Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար, ՌԴ նախագահի՝ արտասահմանյան երկրների հետ տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը։
«Մենք նաև զբաղվում ենք Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունների վերականգնմամբ։ Ուստի կարևոր է, որ օրակարգում ոչ միայն տնտեսական հարցերն են, ոչ միայն Ուկրաինան, այլ հենց Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունների վերականգնումը», - ընդգծել է նա։
Դմիտրիևը նշել է, որ ռուսական կողմը բանակցություններից առաջ «մարտական տրամադրություն ունի»: Նա չի պատասխանել ՏԱՍՍ-ի այն հարցին, թե արդյոք այժմ կողմերը քննարկում են ուղիղ ավիահաղորդակցության վերականգնումը: