Պուտինի և Թրամփի բանակցությունները կարող են տևել առնվազն 6-7 ժամ. Պեսկով

Նախատեսվում է, որ Պուտինը և Թրամփը բանակցություններից հետո համատեղ ասուլիս կանցկացնեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի բանակցությունները կարող են տևել առնվազն 6-7 ժամ։ Այս մասին ասել է Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Սկզբում պետք է առանձնազրույց լիներ, բայց հիմա ստացվում է` մասնակցելու են նաև օգնականները», - ասել է Պեսկովը Առաջին ալիքին տված հարցազրույցում։
Պեսկովի խոսքով` ռուսական կողմն ակնկալում է, որ Ալյասկայում կայանալիք հանդիպումն արդյունավետ կլինի։
Հիշեցնենք` ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահները հանդիպելու են օգոստոսի 15-ին Ալյասկայի Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաբազայում: Բանակցությունները կսկսվեն տեղական ժամանակով 11: 30-ին (Երևանի ժամանակով 23:30-ին):
Ալյասկայում կարող է քննարկվել Հայաստանի հարավի ճանապարհի վերահսկողության հարցը. Վոդոլացկի
Ալյասկայում կայանալիք գագաթնաժողովում Ռուսաստանի պատվիրակության կազմում ընդգրկված են արտգործնախարար Սերգեյ Լավրովը, նախագահի օգնական Յուրի Ուշակովը, պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը, ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը և Ռուսաստանի Ուղիղ ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը։
ԱՄՆ-ից կմասնակցեն պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ֆինանսների նախարար Սքոթ Բենեթը, առևտրի նախարար Հովարդ Լատնիկը, ԿՀՎ տնօրեն Ջոն Ռաթքլիֆը, հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիտկոֆը։
Թրամփը հայտնել է, թե ինչ է պատրաստ քննարկել Պուտինի հետ Ալյասկայում