ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. ՌԴ Ռյազանի մարզի «Էլաստիկ» գործարանի վառոդի արտադրամասում պայթյուն է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով արտակարգ ծառայությունների ներկայացուցչին։
Պայթյունից հետո հրդեհ է բռնկվել։
Նախնական տվյալով՝ 5 մարդ է մահացել, նաև վիրավորներ կան։ Ենթադրվում է, որ փլատակներում մարդիկ կան։
Պայթյունի հետևանքով շենքն ամբողջովին փլուզվել է։
Դեպքի վայրում աշխատում են փրկարարները:
«Էլաստիկ» սինթետիկ մանրաթելերի գործարանը գրանցվել է 2000 թվականին: Ձեռնարկությունը զբաղվում է զենքի և զինամթերքի արտադրությամբ։