ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի ընդլայնված նիստն ավարտվեց. ավելի քան 10 փաստաթուղթ ստորագրվեց

ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը Ղրղզստանում
Նիստին Հայաստանը ներկայացնում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստն ավարտվեց։
Նիստի արդյունքներով ստորագրվեց ավելի քան 10 փաստաթուղթ, որոնք միտված են միության ինտեգրացիոն ծրագրերի հետագա զարգացմանը։ Դրանք հիմնականում վերաբերում են առևտրի, մաքսային վարչարարության, տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացմանը, նավթի և գազի ընդհանուր շուկաների ձևավորմանը, դեղերի և բժշկական ապրանքների շուկաների զարգացմանը։
Նախօրեին անցկացվել է նաև ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը։
Հիշեցնենք, որ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստն անցկացվում է Ղրղզստանի Չոլպոն Աթա քաղաքում։
Հանդիպմանը Հայաստանը ներկայացնում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից։ Միության անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։
ՀՀ–ի համար առաջնահերթ է ԵԱՏՄ ընդհանուր էներգետիկ շուկաների ձևավորումը. Մհեր Գրիգորյան