ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի - Sputnik. Ֆուտբոլի երկրպագուները չեն կարողանում Հայաստան-Պորտուգալիա խաղի տոմս գնել, քանի որ ՀՖՖ-ի կայքը չի աշխատում։
Տոմսերի վաճառքը մեկնարկել է առավոտյան ժամը 10։00-ին, սակայն մեկ ժամ անց տեխնիկական խնդիրներ են առաջացել և կայքը դադարել է աշխատել։ Ֆեդերացիայի Telegram-ալիքում նշել են, որ արդեն վաճառվել է 2500 տոմս, սակայն այս պահին վաճառքը դադարեցվել է խափանման պատճառով:
«Այժմ ընթանում են աշխատանքներ, որոնց ավարտից հետո հնարավոր կլինի ձեռք բերել տոմսեր»,-նշել են ՀՖՖ-ում:
Նշենք, որ սեպտեմբերի 6-ին աշխարհի 2026 թվականի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի հավաքականը Երևանում կհյուրընկալի Պորտուգալիայի ընտրանուն: Խաղը տեղի կունենա Հանրապետական մարզադաշտում։