Արփինե Սարգսյանի համար կառավարությունը սեղմ ժամկետում կգնի 125 հազար դոլարանոց մեքենա

Մեքենայի գումարը կվերցվի ՆԳ նախարարության շենքային պայմանների բարելավման համար նախատեսված գումարից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին այսուհետ կսպասարկի 125 հազար դոլարանոց նոր մեքենա։
Կառավարությունը հաստատեց համապատասխան որոշումը։ Նախագծում նշվում է, թե նախարարին ներկայում սպասարկող մեքենան 2014 թվականի է և մաշվածությունը հավելյալ ծախսեր է առաջացնում։
«Տրանսպորտային միջոցի վազքն արդեն գերազանցել է 350․000 կմ-ն և ներկայում այն դարձել է սպասարկման համար վտանգավոր և ոչ հուսալի։ ՆԳ նախարարը նաև Անվտանգության խորհրդի անդամ է և վերջինիս անվտանգության նկատառումներից ելնելով՝ անհրաժեշտություն է առաջացել հնարավորինս սեղմ ժամկետում ՀՀ ներքին գործերի նախարարի սպասարկման համար ձեռք բերել նոր տրանսպորտային միջոց»,– ասված է նախագծում։
Կառավարությունը որոշել է ՆԳ նախարարության շենքային պայմանների բարելավման համար նախատեսված գումարներից 48 մլն 400 հազար դրամ վերցնել և տրամադրել մեքենայի գնմանը։
ՀՀ–ում կարձանագրվի ծառայողական մեքենաների պատմական մինիմումը. Փաշինյան