ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարը կհետևի Պուտինի և Թրամփի առաջիկա հանդիպմանը

ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահները կհանդիպեն օգոստոսի 15-ին Ալյասկայում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. Միավորված ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ) կհետևի Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների` Ալյասկայում կայանալիք հանդիպմանը։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը` պատասխանելով ՌԻԱ Նովոստիի հարցին։
«Ակնհայտ է, կհետևենք, թե ինչ է կատարվելու։ Կտեսնենք, թե ինչ կստացվի դրանից»,- ասել է նա՝ ճեպազրույցի ժամանակ պատասխանելով գործակալության հարցին։
ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահները կհանդիպեն օգոստոսի 15-ին Ալյասկայի Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաբազայում: Բանակցությունները կսկսվեն տեղական ժամանակով 11: 30-ին (Երևանի ժամանակով 23:30-ին):
Նախագահները սկզբում առանձնազրույց կունենան (ներկա կլինեն միայն թարգմանիչները), ապա աշխատանքային նախաճաշին նրանց կմիանան պատվիրակությունների մյուս անդամները: