ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Անքորիջում կուղեկցեն փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն, հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը և ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտը:
ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահները կհանդիպեն օգոստոսի 15-ին Ալյասկայի Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաբազայում: Բանակցությունները կսկսվեն տեղական ժամանակով 11: 30-ին (Երևանի ժամանակով 23:30-ին):
Նախագահները սկզբում առանձնազրույց կունենան (ներկա կլինեն միայն թարգմանիչները), ապա աշխատանքային նախաճաշին նրանց կմիանան պատվիրակությունների մյուս անդամները:
Նշենք, որ Ալյասկայում կայանալիք գագաթնաժողովում Ռուսաստանի պատվիրակության կազմում են ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, նախագահի օգնական Յուրի Ուշակովը, պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը, ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը և Ռուսաստանի Ուղիղ ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը։