ԵԱՏՄ–ում եվրասիական զբոսաշրջային երթուղիների միասնական բազա է ստեղծվում

ԵԱՏՄ երկրները հսկայական ռեկրեացիոն ներուժ ունեն՝ լեռնային լճերից և տափաստաններից մինչև հարուստ պատմություն ունեցող համաշխարհային մակարդակի քաղաքներ և մշակութային կենտրոններ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ) ԵԱՏՄ երկրների զբոսաշրջային երթուղիների միասնական առցանց բազա է ստեղծում, որը կհեշտացնի միության ներսում ուղևորությունների պլանավորումը ։ Այս մասին հայտնում է ԵՏՀ մամուլի ծառայությունը՝ հղում անելով Ձեռնարկատիրական գործունեության զարգացման դեպարտամենտի փոխտնօրեն Լուսինե Բագրատունուն։
Բազայում տեղեկություններ կներառվեն ավելի քան 400 զբոսաշրջային վայրերի մասին, կլինեն ինտերակտիվ քարտեզներ, պատրաստի երթուղիներ և ճանապարհորդների համար արդիական տվյալներ։
ԵԱՏՄ-ում կստեղծվի ընդհանուր բորսայական շուկա
Բազան կմիավորի ազգային զբոսաշրջային կայքերից ստացված տեղեկատվությունը՝ միության ներսում ուղևորությունների պլանավորումը հեշտացնելու և զբոսաշրջությունը որպես տնտեսապես նշանակալի ոլորտ զարգացնելու համար։
«Հաշվի առնելով ԵԱՏՄ երկրների աշխարհագրական մոտիկությունը` այս ոլորտում համագործակցությունը կարող է դառնալ տնտեսական աճի կատալիզատոր, աշխատատեղերի ստեղծման և ձեռներեցության զարգացման կարևոր գործոն։ Մեր երկրները հսկայական ռեկրեացիոն ներուժ ունեն՝ լեռնային լճերից և տափաստաններից մինչև հարուստ պատմությամբ համաշխարհային մակարդակի քաղաքներ և մշակութային կենտրոններ։ Բայց որպեսզի այդ ներուժը պահանջված լինի, մենք պետք է նույն լեզվով խոսենք 21-րդ դարի զբոսաշրջիկի հետ՝ թվային տեխնոլոգիաների լեզվով», – ընդգծել է Բագրատունին։
Ի դեպ, զբոսաշրջության ոլորտին բաժին է հասնում համաշխարհային համախառն ազգային արդյունքի մոտ 10%-ը, համաշխարհային ներդրումների ավելի քան 7%-ը:
Սեպտեմբերի 5-ին Երևանում կկայանա Հայաստան– ԵԱՏՄ համաժողովը