Ղրղզստանի Չոլպոն Աթա քաղաքում սկսվեց Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը: Հայաստանի պատվիրակությունը գլխավորում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Ղրղզստանի վարչապետ Ադիլբեկ Կասիմալիևը, բացելով հանդիպումը, հաջող աշխատանք մաղթեց մասնակիցներին:
Նա նշեց, որ նեղ ձևաչափով պատվիրակությունների ղեկավարները կքննարկեն ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը, տնտեսության աճին և բնակչության բարեկեցության բարձրացմանը վերաբերող մի շարք հարցեր: