ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. ՌԴ Բելգորոդի մարզում ավտոմեքենաների վրա ԱԹՍ–ներով հարձակվելու հետևանքով 1 մարդ մահացել է, 3-ը` վիրավորվել։ Այս մասին հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը:
«Ուկրաինայի զինված ուժերի հերթական ահաբեկչության հետևանքով 1 խաղաղ բնակիչ է զոհվել, 3-ը` վնասվածքներ ստացել»,– գրել է Գլադկովը տելեգրամյան ալիքում:
Նրա տվյալներով՝ հակառակորդը մարզի Վալույկիի շրջանի Պրիստեն գյուղում ԱԹՍ–ներով գրոհել է երկու մարդատար ավտոմեքենայի վրա։ Հարվածներից մեկի հետևանքով տղամարդ է մահացել։
«Երկրորդ ավտոմեքենայի վրա հարձակման հետևանքով վիրավորվել են կին և տղամարդ, որոնք ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Նրանք Վալույկիի կենտրոնական հիվանդանոցում անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրել: Ինչ վերաբերում է մեքենային, այն ամբողջովին այրվել է», - նշել է Գլադկովը։
Մարզպետի խոսքով` ևս մեկ բնակիչ վնասվածքներ է ստացել Բոլդիրևկա գյուղի մոտակայքում մեքենայի վրա դրոնի հարձակման հետևանքով և տեղափոխվել Բելգորոդի հիվանդանոցներից մեկը: Վնասվել են տուժածի ավտոմեքենայի ապակիները և թափքը։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։