Բաքվում հայ գերիների շինծու դատավարության հաջորդ նիստը տեղի կունենա օգոստոսի 15–ին

Լուսանկարները հրապարակել են ադրբեջանական լրատվամիջոցները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. Բաքվում կայացել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների շինծու դատավարության հերթական նիստը։
Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարները
Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, այսօր հարցաքննվել են հարցաքննվել են «տուժողները»:
Նրանք պատասխանել են Դավիթ Մանուկյանի, Դավիթ Բաբայանի և նրանց փաստաբանների հարցերին։
Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարները
Հաջորդ նիստը նշանակված Է օգոստոսի 15-ին:
Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով:
Չտարածել հայ գերիների չճշտված ցուցակներ. Բեգլարյանը հաստատված 23 անուն է հրապարակել