ԱՄՆ-ն 2016–ի ընտրություններին Ռուսաստանի «միջամտության» մասին նամակներ է գաղտնազերծել

Նամակներում շոշափվում են ԿՀՎ-ի, ՀԴԲ-ի և Ազգային անվտանգության գործակալության նախկին ղեկավարների անունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Գաբարդը հրապարակել է Բարաք Օբամայի օրոք ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին ղեկավարների նամակները։
Գաբարդի խոսքով` հերթական գաղտնազերծված փաստաթղթերը ցույց են տալիս, թե ինչպես է կեղծվել 2016 թվականի ԱՄՆ ընտրություններին Ռուսաստանի ենթադրյալ միջամտության գործը։
Հրապարակված նամակները
«2017 թվականի հունվարին Ռուսաստանի մասին հետախուզական համայնքի զեկույցը կեղծելու վերաբերյալ նախագահ Օբամայի հրամանի համաձայն` 2016 թվականի դեկտեմբերի 22-ին ուղարկված և վերջերս գաղտնազերծված էլեկտրոնային նամակները ցույց են տալիս, որ Ջեյմս Քլեփերը (այն ժամանակ Ազգային հետախուզության տնօրեն) պահանջել է հետախուզական համայնքից ընդունել Ռուսաստանի մասին շահարկումները», – հայտարարել է նա։
Նամակներում շոշափվում են ԿՀՎ-ի, ՀԴԲ-ի և Ազգային անվտանգության գործակալության այն ժամանակվա ղեկավարներ Ջոն Բրենանի, Ջեյմս Քոմիի և Մայքլ Ռոջերսի անունները։
Ավելի վաղ Դոնալդ Թրամփը 2016 թվականի ԱՄՆ ընտրություններին Ռուսաստանի «միջամտության» վերաբերյալ տվյալների կեղծումը պետական դավաճանություն էր անվանել։
Թրամփը խոսել է Պուտինի հետ նախատեսվող հանդիպման մասին