Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բացվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Վերանորոգման աշխատանքների պատճառով բեռնատարների անցումը սահմանափակված էր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը` հղում տալով Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտին և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ճգնաժամային կառավարման կենտրոնին։
Այսօր առավոտյան հայտնի էր դարձել, որ Վրաստանի տարածքում վերանորոգման աշխատանքների պատճառով բեռնատարների անցումը սահմանափակված է մինչև այսօր ժամը 19:00-ն։ Դեպի Ռուսաստան և հակառակ ուղղությամբ մեքենաների հերթը ձգվում էր մինչև 2.2 կմ։
Հիշեցնենք, որ Ռազմավիրական ճանապարհը միակ գործող ցամաքային ճանապարհն է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ (Վրաստանի տարածքով): Վիճակագրության համաձայն՝ Վերին Լարսով անցնում է օրական շուրջ 150 հայկական բեռնատար։
Երևանն ու Պեկինը նախատեսում են պարզեցնել մաքսային ընթացակարգերը. դեսպան