ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. 78 տարեկանում մահացել է մարզական մեկնաբան Բորիս Սկրիպկոն։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ռուսաստանի բռնցքամարտի ֆեդերացիային:
Լրագրողի մահվան պատճառը դեռ հայտնի չէ։
Սկրիպկոն կարիերան սկսել է հեռուստատեսությունում 1979 թվականին, 11 օլիմպիական խաղեր է լուսաբանել։
Եղել է Առաջին ալիքի սպորտային հեռարձակման գծով փոխտնօրեն, «Սպորտ» հեռուստաալիքի պրոդյուսեր, ավելի ուշ աշխատել է «Матч TV»-ում։