ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. Սիցիլիայից հարավ գտնվող Լամպեդուզա կղզու հատվածում նավի խորտակման հետևանքով շուրջ 20 միգրանտ է մահացել, 27-ը համարվում են անհետ կորած: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով իտալական «Radio Radicale»-ի թղթակից Սերջիո Սկանդուրային։
«Նավաբեկությունը տեղի է ունեցել Լամպեդուզայից 14 մղոն հարավ-արևելք, նախնական տվյալներով` հայտնաբերվել է մոտ 20 մարմին, 27 հոգի անհետ կորել են: Նավի վրա եղել է 97 մարդ», - գրել է նա «Х»-ում։
Ինչպես հայտնել է «Messaggero» թերթը, ողջ է մնացել մոտ 70 մարդ: Փրկարարական գործողությունը շարունակվում է: