ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի - Sputnik. Մոսկվայի «Խոդինսկոյե պոլե» այգում կանցկացվի «Grand Skate Tour 2025» միջազգային խոշոր փառատոնը։ Այն կմիավորի ամբողջ աշխարհի սքեյթբորդինգի, ռոլլեր-սպորտի, սկուտերային սպորտի և լոնգբորդինգի երկրպագուներին:
Սքեյթբորդային միջոցառումների աշխարհահռչակ շարքը կանցկացվի 2025 թվականի օգոստոսի 14-ից 24-ը: Փառատոնին կմասնակցեն ավելի քան 5 հազար մասնակիցներ աշխարհի ավելի քան 60 երկրներից, այդ թվում՝ Հայաստանից:
«Grand Skate Tour-2025»-ին իրենց մասնակցությունն արդեն հաստատել են անվանի մարզիկներ ու ոլորտի հայտնի ներկայացուցիչներ։
«Grand Skate Tour»-ը սքեյթ-միջոցառումների շարք է, որը միավորում է տարբեր երկրների պրոֆեսիոնալ սքեյթբորդիստներին և մարզաձևի երկրպագուներին: Նպատակ ունենալով ցուցադրել սքեյթբորդինգի տաղանդ, ստեղծագործականություն ու բազմակողմանիություն, մրցաշարը ձգտում է բարձրացնել մարզաձևի ճանաչվածությունը՝ մասնակիցների, ինչպես նաև հանդիսատեսի համար ստեղծելով անմոռանալի մրցամարտեր: Փառատոնի շրջանակներում նախատեսված են նաև երիտասարդական համաժողովներ և դասընթացներ: