Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել Լիտվայի երկու բանկի նկատմամբ

Չինաստանը Բրյուսելին կոչ է արել դադարեցնել սխալ քաղաքականությունը և սկսել «գնահատել երկարաժամկետ հարաբերությունները» ՉԺՀ-ի հետ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել լիտվական երկու բանկերի՝ UAB Urbo Bankas-ի և AB Mano Bankas-ի դեմ՝ ի պատասխան ԵՄ-ի հակառուսական պատժամիջոցների 18-րդ փաթեթի, որը, ի թիվս այլ բաների, ազդել է չինական երկու ֆինանսական հաստատությունների վրա:
«Չինաստանի տարածքում կազմակերպություններին և ֆիզիկական անձանց արգելվում է իրականացնել համապատասխան գործողություններ և համագործակցել նրանց հետ»,-ասվում է Չինաստանի առևտրի նախարարության հայտարարության մեջ:
Պեկինը Բրյուսելին կոչ է արել դադարեցնել սխալ քաղաքականությունը և սկսել «գնահատել երկարաժամկետ հարաբերությունները» ՉԺՀ-ի հետ:
«Երկսայր զենք». Պեսկովը՝ Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթի մասին
Հուլիսի վերջին ՉԺՀ-ի առևտրի նախարար Վան Վենտաոն առևտրի հարցերով եվրահանձնակատար Մարոշ Շեֆչովիչին լրջորեն բողոքել էր հակառուսական պատժամիջոցների հերթական փաթեթում չինական հաստատությունների դեմ միջոցների ներառումից:
Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Գո Ցզյակունը, մեկնաբանելով այդ սահմանափակումները, ԵՄ-ին կոչ էր արել դադարեցնել չինական ձեռնարկությունների օրինական շահերի խարխլումը առանց փաստացի հիմքերի: Նրա խոսքով՝ Ռուսաստանի և Չինաստանի ընկերությունների բնականոն համագործակցությունը չպետք է ենթարկվի որևէ միջամտության կամ ազդեցության։
Չինաստանի և Լիտվայի հարաբերությունները սրվել են 2021 թվականին, երբ լիտվացիները բացեցին «Թայվանի ներկայացուցչությունը»։ Չինաստանը պատասխանեց պատժամիջոցներով՝ արգելափակեց Լիտվայից ապրանքների ներմուծումը և հետ կանչեց դեսպանին։ Միայն 2022-2023 թվականներին Լիտվան կորցրել է ավելի քան 3 միլիարդ եվրո։
«Ուրիշի համար փոս փորողն ինքը կընկնի դրա մեջ». Լավրովը` ՌԴ–ի դեմ նոր պատժամիջոցների մասին