Մահացել է «Ուրալկալիումի» տնօրենների խորհրդի նախագահ Դմիտրի Օսիպովը

«Ուրալկալիում» ՀԲԸ-ն ընդգրկված է «Ուրալքիմ» խմբի մեջ և կալիումի առաջատար արտադրողներից ու արտահանողներից մեկն է:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի - Sputnik. 59 տարեկան հասակում մահացել է «Ուրալկալիում» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Դմիտրի Օսիպովը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«59 տարեկան հասակում հանկարծամահ է եղել «Ուրալկալիումի» տնօրենների խորհրդի նախագահ Դմիտրի Օսիպովը»,-հայտնել են ընկերության մամուլի ծառայությունից:
«Ուրալկալիում» ՀԲԸ-ն ընդգրկված է «Ուրալքիմ» խմբի մեջ և կալիումի առաջատար արտադրողներից ու արտահանողներից մեկն է: Ընկերության արտադրական ակտիվներ 5 հանքը և 7 հարստացնող գործարանը տեղակայված են Պերմի երկրամասի Բերեզնիկի և Սոլիկամսկ քաղաքներում։