ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի - Sputnik. Լիբանանի իշխանությունները պաշտոնաթող են արել «Հզբոլլահ» շարժման հետ կապված բարձրաստիճան զինվորականի, հայտնում են մերձավորարևելյան թեմաներով զբաղվող սոցցանցային խմբերը։
Նշվում է, որ բրիգադի գեներալ Մահեր Ռաադը ղեկավարում էր Լիբանանի բանակի հետախուզության վարչությունը Դահիա շրջանում՝ Բեյրութի արվարձանում: Նրա պաշտոնանկությունը կապված է կազմակերպության վրա ճնշում գործադրելու ցանկության հետ։
Գեներալ Ռաադը «Հզբոլլահի» խորհրդարանի անդամ Մոհամմադ Ռաադի զարմիկն է։ Նրա փոխարեն նշանակվել է շիական շարժման հայտնի քննադատ, գնդապետ Սամեր Համադեն։
Հուլիսի վերջին Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը կոչ էր արել զինաթափել շարժումը: Նա նշել էր, որ այդ քայլը կնպաստի Լիբանանի ողջ տարածքի նկատմամբ ազգային ինքնիշխանության վերականգնմանը: Աունը նաև հայտարարել էր, որ Լիբանանի բանակը «միակ ուժն է, որն ունակ է երաշխավորել կայունությունը, միասնականությունը և սահմանների պաշտպանությունը»: