Թրամփը 90 օրով հետաձգել է Չինաստանից ներկրման մաքսատուրքերի բարձրացումը

Հրամանագիրը ստորագրվել է նախորդ դադարի ավարտի պահից ընդամենը մի քանի ժամ առաջ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի - Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով 90 օրով հետաձգում է Չինաստանից ներկրման համար նոր` ավելացված մաքսատուրքերի սահմանումը: Այս մասին հայտնում է CNBC հեռուստաալիքը` հղում անելով Սպիտակ տան ներկայացուցչին։
«Նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որը կանխում է առաջիկա 90 օրվա ընթացքում չինական ապրանքների համար ԱՄՆ-ի բարձր մաքսատուրքերի սահմանումը»,-ասվում է հրապարակման մեջ:
Նշվում է, որ հրամանագիրը ստորագրվել է ՉԺՀ-ի դեմ Սպիտակ տան ղեկավարի սահմանած մաքսատուրքերի բարձրացման նախորդ դադարի ավարտից ընդամենը մի քանի ժամ առաջ։
Բրազիլիան ԱՀԿ-ում ԱՄՆ-ի հետ վեճ է նախաձեռնել մաքսատուրքերի հարցով․ հայտարարություն