Մահափորձից 2 ամիս անց մահացել է Կոլումբիայի նախագահի թեկնածու Միգել Ուրիբեն

Քաղաքական գործիչը հարձակման էր ենթարկվել հունիսին Բոգոտայում՝ հրապարակային ելույթի ժամանակ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի - Sputnik. Մահափորձից հետո Կոլումբիայի նախագահի թեկնածու, սենատոր Միգել Ուրիբեն մահացել է։ Այս մասին հաղորդում է RT-ն:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ սենատորը հարձակման է ենթարկվել հունիսին Բոգոտայում՝ հրապարակային ելույթի ժամանակ: Նա գլխի վնասվածք էր ստացել։ ԶԼՄ-ները նշում էին, որ սենատորը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։
Ենթադրյալ հանցագործը ձերբակալվել է: Պարզվել է, որ նա 15-ամյա դեռահաս է, ով մոտեցել է սենատորին և մոտ վեց անգամ կրակել մեջքին։ Իշխանությունները պարզում են, թե արդյոք հարձակմանը մասնակից են եղել այլ անձինք։
Իրանի ԱԳ նախարարը հայտնել է, որ Իսրայելն իր դեմ մահափորձ էր ծրագրել հունիսին