Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՀՕՊ ուժերը Մոսկվայի ուղղությամբ թռչող 2 անօդաչու են խոցել. Սոբյանին

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը. Արխիվային լուսանկար
Այնտեղ, որտեղ ընկել են ԱԹՍ–ների բեկորները, արտակարգ իրավիճակների ծառայության մասնագետներ են աշխատում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչու են խոցել, հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։
«Պաշտպանության նախարարության ՀՕՊ ուժերը Մոսկվայի վրա թռչող երկու անօդաչու են խոցել։ Արտակարգ իրավիճակների ծառայության մասնագետները աշխատում են բեկորների ընկնելու վայրում», – Telegram–ի իր ալիքում գրել է Սոբյանինը։
Ավելի վաղ ՌԴ ՊՆ–ն հայտնել էր, որ ՀՕՊ հերթապահ միջոցները նախորդ գիշեր ՌԴ մարզերի երկնքում ուկրաինական 32 անօդաչու են ոչնչացրել։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։