ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. Հայաստանի գյուղերից մեկում տղամարդը բենզին է լցրել իր 46-ամյա կնոջ ու 14-ամյա դստեր վրա և հրկիզել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Դեպքը տեղի է ունեցել երեկ` օգոստոսի 10-ին։ Գյուղի անունը չի նշվում։
Ըստ կայքի` 51 տարեկան Դավիթ Ա.-ն ալկոհոլի ազդեցության տակ է եղել։
Կնոջը տեղափոխել են հիվանդանոց, աղջկան տեղում է բուժօգնություն ցուցաբերվել, իսկ ոչ սթափ տղամարդը տեղափոխվել է ոստիկանության բաժին:
Լրատվամիջոցը նշում է` եթե հարևանները շատ արագ օգնության չհասնեին, հնարավոր է՝ տունն ամբողջությամբ այրվեր։