ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի - Sputnik. Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հեռախոսազրույց կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որի ընթացքում կքննարկվի հայ-ադրբեջանական գործընթացը և Աստանայի հնարավոր միջնորդությունը:
Ինչպես հայտնում է Sputnik Ղազախստանը, Տոկաևը ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ զրույցում հայտարարել էր, որ Ղազախստանը պատրաստ է շարունակել հարթակ տրամադրել Երևանի և Բաքվի բանակցությունների համար: Նա նաև շնորհավորել է Ալիևին Հայաստանի հետ համաձայնագրի ստորագրման առթիվ:
Տոկաևի մամուլի քարտուղարը հստակեցրել է, որ Ղազախստանի առաջնորդի զրույցը Հայաստանի վարչապետի հետ նախատեսված է վաղը՝ օգոստոսի 11-ին:
Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վաշինգտոնում 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր են ստորագրել: Դրանում ամրագրված է կողմերի խաղաղության ձգտումը՝ առանց մանրամասների։ Փաստաթուղթը ստորագրել էն նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը (որպես պայմանագրի վկա)։