Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի և՛ գիշերը, և՛ ցերեկը. եղանակի տեսություն

Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության առանձին շրջաններում այսօր երեկոյան ժամերին, օգոստոսի 10-13-ին գիշերը և երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հարավարևմտյան` 25մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վ արագությամբ։
Մինչև օգոստոսի 13-ը երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 9-11-ին և՛ գիշերը, և՛ ցերեկը աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով:
Եղանակը Հայաստանում
Երևան քաղաքի առանձին հատվածներում նույնպես այսօր երեկոյան, 10-12-ին գիշերը և երեկոյան, 13-ին գիշերը հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։
Սոչիում հորդառատ անձրևները հեղեղումներ են առաջացրել. տեսանյութ