94 տարեկանում մահացել է Իվան Կրասկոն

Օգոստոսի սկզբին արտիստը տեղափոխվել էր հիվանդանոց։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. 94 տարեկանում մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ Իվան Կրասկոն: Տեղեկությունը հայտնում է Պետերբուրգի խորհրդարանի պատգամավոր Ալեքսանդր Ռժանենկովը:
«Այսօր կյանքից հեռացել է Իվան Իվանովիչ Կրասկոն։ Ասել, որ սա անդառնալի կորուստ է, նշանակում է ոչինչ չասել»,– գրել է նա Telegram–ում։
Օգոստոսի սկզբին արտիստի տնօրեն Վյաչեսլավ Սմորոդինովը ՌԻԱ Նովոստիին հայտնել էր, որ դերասանը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
Կրասկոն ծնվել է 1930 թվականի սեպտեմբերի 23-ին Լենինգրադի մարզի Վարտեմյակի գյուղում ։ 1953 թվականին ավարտել է Բալթյան 1-ին բարձրագույն ռազմածովային ուսումնարանը` «սպա-հրետանավոր» մասնագիտությամբ։
Մի քանի տարի ծառայել է որպես Դանուբյան նավատորմի նավի հրամանատար։ Ծառայությունից հեռացել է կապիտան-լեյտենանտի կոչումով։ 1957 թվականին ընդունվել Է Լենինգրադի Օստրովսկու անվան թատերական ինստիտուտ։
1965 թվականից խաղացել է Սանկտ Պետերբուրգի Վ.Ֆ. Կոմիսարժևսկայայի անվան ակադեմիական դրամատիկական թատրոնում։
Մահացել է Ռումինիայի նախկին նախագահ Իոն Իլիեսկուն