Թուրքիայի իշխանությունները հրդեհների պատճառով փակել են Դարդանելի նեղուցը

Կրակը մարելու համար ներգրավված են ոչ միայն հարյուրավոր փրկարարներ, այլև ավիացիա։
Sputnik
Թուրքիայի իշխանությունները հրդեհների պատճառով փակել են Դարդանելի նեղուցը։ Այս մասին հաղորդում են տեղական լրատվամիջոցները՝ վկայակոչելով երկրի տրանսպորտի նախարարությանը:
Նշվում է, որ հրդեհներից մեկը բռնկվել է Սարիջաելի բնակավայրի մոտ։ Ուժեղ քամու պատճառով կրակն արագորեն տարածվել է շրջակայքում, այդ թվում՝ գյուղատնտեսական նշանակության հողերում:
Տեղի իշխանությունները հայտնել են, որ կրակի արագ տարածման պատճառով տարհանվել են Կուլե գյուղի բնակիչները, ինչպես նաև Սարիջաելիի ծերանոցը: Հրդեհը մոտեցել է տեղի հիվանդանոցին։
Կրակը մարելու համար ներգրավված են ոչ միայն հարյուրավոր փրկարարներ, այլև ավիացիա։
Կրակի ծուխը տարածվել է Դարդանելի նեղուցում։