Թուրքիայի Չանաքալե նահանգում անտառային հրդեհը մոտեցել է բնակելի թաղամասերին

Իշխանությունները հրդեհների պատճառով փակել են նաև Դարդանելի նեղուցը։
Sputnik
Թուրքիայի Չանաքալե նահանգում անտառային հրդեհը մոտեցել է բնակելի թաղամասերին. մերձակա բնակավայրերի բնակիչներին տարհանել են։ Տեղեկությունը հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Նշենք, որ Թուրքիայի իշխանությունները հրդեհների պատճառով փակել են Դարդանելի նեղուցը։ Հրդեհներից մեկը բռնկվել է Սարիջաելի բնակավայրի մոտ։ Տարհանվել են Կուլե գյուղի բնակիչները, ինչպես նաև Սարիջաելիի ծերանոցը: Հրդեհը մոտեցել է տեղի հիվանդանոցին։