Հորդառատ անձրևների պատճառով Ճապոնիայի հարավում գտնվող Կիրիսիմա քաղաքում 122.4 հազար մարդու համար հայտարարվել է ամենաբարձր՝ հինգերորդ մակարդակի տարհանում՝ «անվտանգության հրատապ ապահովում» ձևակերպմամբ։ Այս մասին հայտնում է NHK հեռուստաալիքը։
Կագոսիմա պրեֆեկտուրայի Կիրիսիմա քաղաքում հատուկ տագնապի ռեժիմ է գործում, հորդառատ անձրևների հետևանքով երկու մարդ է տուժել։ Շատ շրջաններում գետերը կարող են դուրս գալ ափերից։
Օդերևութաբանները նշում են, որ 12 ժամվա ընթացքում Կիրիսիմայի որոշ շրջաններում 495 մմ անձրև է տեղացել, ինչը համապատասխանում է 1.5 ամսվա նորմային։
Վտանգի հինգերորդ մակարդակը նշանակում է, որ կյանքը փրկելու անհրաժեշտություն է ծագել անմիջական սպառնալիքի պատճառով։